ԷՐՄԱԿՈՐԱ Ֆելիքս (ծնվել է 1923 թ.), ավստրիացի իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ: Ավստրիայի ԳԱ թղթակից անդամ: Աշխատակցել է մարդու իրավունքների պաշտպանության մի շարք միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ին, Եվրոխորհրդարանին կից) հետ: Հայկական հարցին նվիրված հրապարակությունների հեղինակ է: Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածները (1915-16-ին) դիտարկելով միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Էրմակորան այդ չարագործությունը որակել է որպես ցեղասպանություն: Գրել է 1988-ին Գերմանիայում հրապարակված «Հայերի ցեղասպանությունը» փաստաթղթերի ժողովածուի 2-րդ հատորի նախաբանը:

Ա. Օհանջանյան (Ավստրիա)

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am