«ԵՐԵՔԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵ», 1915-ի փետրվարին «Միություն և առաջադիմություն» կուսակցության ստեղծած հատուկ հանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու համար: Անդամներն էին Բեհաէդդին Շաքիրը, Նազիմը, Միդհաթ Շյուքրին: Կոմիտեն մշակել է հայերի բոնագաղթերի ժամկետները և ուղիները, ոչնչացնելու վայրերը, ջարդարարների գործելակերպը, բանտերից ազատել քրեական հանցագործներին, կազմել երիտթուրքական խմբապետների հրամանատարության տակ դրվող չեթեններ (ավազակախմբեր), որոնք «Թեշքիլաթ-ը մահսուսե» («Հատուկ կազմակերպություն») անվան տակ իրագործել են հայերի ցեղասպանությունը: Մևլան Զադե Ռիֆաթը կոմիտեի և «Հատուկ կազմակերպության» գործունեությունը որակել է որպես արյունալի և բարբարոսական: Կոմիտեի ստեղծումն ապացուցում է հայերի ցեղասպանության կանխամտածված և ծրագրված լինելը:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am