ԷՐԴԵՆ (Erden) Ալի Ֆուադ ( ՞ - 1957), թուրք զինվորական գործիչ, գեներալ: Առաջին համաշխարհային պատերազմի (1914- 1918) ժամանակ ծառայել է Ջեմալ փաշայի 4-րդ բանակում և ականատես եղել Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի տեղահանությանն ու կոտորածներին: 1954-ին հրատարակել է հուշեր՝ «Սիրիական հուշեր առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում» խորագրով (լատինատառ թուրքերեն): Էրդեն մանրամասն անդրադարձել է հայերի տեղահանության խնդրին, տվել իրադարձությունների կողմնակալ գնահատականը՝ ձգտելով մեղմացնել թուրքական ջարդարարների հանցանքը: Էրդեն հայերի ինքնապաշտպանական մարտերը համարել է ապստամբական շարժում և մեղադրել հայ քաղաքական կուսակցություններին, որոնք, իբր, իրենց գործողություններով վտանգել են թուրքական բանակի թիկունքը: Ավելին, նրա ասելով Ջեմալ փաշան և ինքը իբրև թե ձգտել են ամեն կերպ թեթևացնել Սիրիա աքսորված հայերի վիճակը: Էրդենի հուշերի նպատակն է հայերի ցեղասպանությունը բացատրել որպես հարկադրական միջոցառում:

U. Փափազյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am