ԵՐԱՄՅԱՆ Համբարձում (1857, Վան-1929, Ալեքսանդրիա), մանկավարժ, պատմաբան: 1868-ին կուրացել է, գիտելիքներ է ձեռք բերել ինքնուսուցմամբ: 1874-ից դասավանդել է ծննդավայրի կրթական հաստատություններում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անցել է Եգիպտոս, եղել է տեսուչ Պորտ Սաիդի, ապա՝ Ալեքսանդրիայի հայկական վարժարաններում: Գրել է «Հուշարձան Վան-Վասպուրականի» (հատոր 1-2, 1929) աշխատությունը, որտեղ նկարագրել է Վասպուրականի հայոց պատմությունը, նրանց զբաղմունքները, ցույց տվել հայ ազգաբնակչության փոփոխության շարժը, վասպուրականցիների մասնակցությունը թուրքական բռնապետության ղեմ ազգային-ազատագրական պայքարին, լուսաբանել 1915-ի ցեղասպանության հետ կապված իրադարձությունները:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am