ԵՆԻՏՈՒՆՅԱՆ (Նորաշխարհյան) Պապիկ Մովսեսի, Զեյթունցի, Պապիկ իշխան, Պապիկ փաշա (1846, Զեյթուն-1886), ազգային-ազատագրական շարժման գործիչ: Զեյթունի իշխան, տոհմից: Վաղ հասակից մասնակցել է թուրքական բռնակալության դեմ ազատագրական կռիվներին: 1870-ական թթ. ղեկավարել է Զեյթունի ապստամբությունը թուրքական լծի դեմ, բազմաթիվ ընդհարումներում պարտության մատնել թշնամուն: 1877-78-ին ռուս- թուրքական պատերազմն ավարտվելուց հետո թուրքական կառավարությունը խոշոր ուժեր է նետել Զեյթունի ապստամբների դեմ: Շուրջ երկու տարի Ենիտունյանի գլխավորությամբ զեյթունցիները հետ են մղել թուրքական հարձակումները: Ի վերջո թուրքական կառավարությունը բանակցությունների մեջ է մտել Ենիտունյանի հետ: Փոխզիջումային պայմանագրով Ենիտունյանը ճանաչվել է Զեյթունի քաղաքագլուխ, Զեյթունը պահպանել է իր կիսանկախ գոյությունը, իսկ թուրքերն իրավունք են ստացել զորանոց կառուցել քաղաքի մոտ: Դրանից հետո էլ Ենիտունյանը ղեկավարել է թուրքական լծի դեմ պայքարը: Մահացել է՝ թունավորվելով թուրքերի ձեռքով:

Հ. Պողոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am