Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Եկեղեցիների համաշխարհային խորհրդի որոշումը հայերի ցեղասպանության մասին

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱԱՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ընդունվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարում, 1989-ի մայիսին (Սան Անտոնիո, ԱՄՆ): Հայերի ցեղասպանության հարցի վերաբերյալ միաձայն (350 ներկայացուցիչներ) ընդունված որոշումը Խորհրդի անդամ բոլոր Եկեղեցիներին կոչ է անում «դիմել իրենց երկրների կառավարություններին՝ ճնշում գործադրելու Թուրքիայի վրա հայերի ցեղասպանության փաստը ընդունելու նպատակով»: Որոշումը Թուրքիայից պահանջում է «ազատել զավթած Հայաստանը և ապահովել իրենց հայրենիք վերադառնալու սփյուռքահայերի իրավունքը», «ձեռնամուխ լինել վերջին 75 տարում երկրում ավերված ավելի քան երկու հազար տաճարների ու եկեղեցիների վերաշինմանն ու վերանորոգմանը»:

Ա. Կիրակոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am