ԴՅՈՒԿՈԼՈՆԵ (Ducolone) Գի (ծ. 1920), ֆրանսիացի քաղաքական գործիչ: Ֆրանսիայի կոմկուսի ԿԿ անդամ: Լինելով Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում՝ բազմիցս կառավարությունից պահանջել է դատապարտել հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: 1985-ի դեկտեմբերին Ազգային ժողովի 35 կոմունիստ պատգամավորների անունից ներկայացրել է գրավոր առաջարկություն՝ «Ցեղասպանության ճանաչման մասին, որի զոհ դարձել է հայ ժողովուրդը 1915 թ.»: Դյուկոլոնեն գլխավորել է 1985-ի դեկտեմբերին ստեղծված Հայերի ցեղասպանության ճանաչման ֆրանսիական կոմիտեն, որի մեջ մտել են ֆրանսիական Դիմադրության մարտիկներ, ֆաշիստական ճամբարների նախկին կալանավորներ: Իբրև Ազգային ժողովի պատգամավոր, մասնակցել է տարբեր ցույցերի, որոնցում դատապարտվել է 1915-ի ցեղասպանությունը՝ իբրև մարդկության դեմ հանցագործություն:

Ռ. Սահակյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am