ԴՈՒՄԵՐԳ (Doumergue) Էմիլ (1844-1937), ֆրանսիացի հետազոտող: 1917-ին հրատարակել է «Հայաստանը, կոտորածները և Արևելյան հարցը» աշխատությունը, որտեղ, վերլուծելով երիտթուրքերի քաղաքականությունը, հանգել է այն եզրակացության, որ 1909-ի ապրիլից սկսած, երբ Կիլիկիայում կոտորվել են տասնյակ հազարավոր հայեր, Թուրքիայի կառավարող շրջանները գաղտնի մշակել են հայ ժողովրդին իսպառ բնաջնջելու ծրագրեր: Ըստ Դումերգի տվյալների, այդ ծրագրերն իրագործելուց առաջ բանտերից ազատվել են 30 հզ. հանցագործներ: Խոսելով արևմտահայերի համընդհանուր տեղահանության օրենքի մասին՝ Դումերգը առաջիններից էր, որ տեղահանությունը որակել է իբրև հայ ժողովրդի ոչնչացման միջոց: Հայ ժողովրդի ողբերգության մեջ Դումերգը մեղադրել է նաև մեծ տերություններին, որոնց թողտվությունն ու անտարբեր քաղաքականությունը նպաստել են ցեղասպանությանը: Գրքում ընդգրկված են ցեղասպանության ականատեսների վկայությունները:

Ռ. Սահակյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am