ԴՈՒԴԵՆ, անդունդ: Գտնվում է Դիարբեքիր նահանգի հյուսիս-արևմուտքում, Ջերմիկ գավառակի և Չնքուշի միջև, Ենիքյոյի մոտ: Տեղի այժմյան բնակիչները՝ զազաները, Դուդեն անվանում են Հայոց գերեզման: Ըստ տեղեկությունների, 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ թուրքերը Դուդեն են վիժեցրել շուրջ 100 հզ. հայերի: Սկզբում Ենիքյոյ վերաբնակեցնելու պատրվակով բերել են Ջերմիկ գավառակի (որը հնուց ի վեր հայաբնակ էր) հայ տղամարդկանց և նետել անդունդը, ապա՝ կանանց ու երեխաներին, այնուհետև՝ Դիարբեքիրից, Ուրֆայից, Ադըյամանից, Էլյազըղից թուրքական իշխանությունների կողմից տեղահանված հայերին:

 

Աղբյուր՝ 

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am