ԴԵՈՎԼԵԹՅԱՆ Ղուկաս Ներսեսի, Ղուկաս Աղբար (1860-1915), ազգային-ազատագրական շարժման գործիչ, Շապին Գարահիսարի հերոսամարտի (1915) ղեկավար: Հնչակյան կուսակցության անդամ: 1890-ից մասնակցել է հայդուկային շարժմանը: 1896-ին թուրքական իշխանությունները դատապարտել են մահվան, որը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ: Ազատվել է 1908-ին, երիտթուրքական հեղաշրջումից հետո: Չվստահելով երիտթուրքերի քաղաքականությանը՝ Դեովլեթյանը իր հայրենակիցներին հորդորել է զինվել և պատրաստ լինել դիմագրավելու ամեն անակնկալ: Մեծ եղեռնի օրերին կազմակերպել է Շապին Գարահիսարի պաշտպանությունը և հերոսաբար զոհվել:

Հ. Մուրադյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am