«ԴԵՂԻՆ ԳԻՐՔ», Դիվանագիտական փաստաթղթեր: Հայկական գործերի Օսմանյան կայսրությունում բարենորոգումների նախագծեր: 1893-1897, ("Livre jaune. Documents diplomatiques. Affaires armeniennes. Projets de reformes dans L'Empire Ottoman. 1893-1897"), «Դեղին գիրք», Հայկական հարցին նվիրված դիվանագիտական և այլ փաստաթղթերի երկհատորյա ժողովածու: Լույս է տեսել Փարիզում, 1897-ին: Ընդգրկում է Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում գտնվող ֆրանսիական դիվանագետների զեկուցագրերը՝ ուղղված Ֆրանսիայի արտգործնախարարին, և այլ նյութեր, որոնցում տրված են Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում 1894- 96-ի հայկական կոտորածների մանրամասն նկարագրություն, տվյալներ զոհերի վերաբերյալ, տուժած ընտանիքների ցուցակները ևն: Ժողովածուում տեղ են գտել նաև հուշագրեր, խմբակային դիմումներ, երեք մեծ տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանների մշակած բարենորոգումների ծրագրերը, որոնք ներկայացվել էին Բարձր դռանը՝ Արևմտյան Հայաստանում իրականացնելու համար:

«Դեղին գրք»-ի առանձին հատվածներ թարգմանվել են ռուսերեն և հրապարակվել «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» (1897) ժողովածուում: «Դեղին գրք»-ի նյութերը Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում իրագործված հայերի ցեղասպանության անհերքելի ապացույցներ են:

Ռ. Սահակյան, Վ. Պողոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am