ԴԱՎԹՅԱՆ Հովնան, Հոնան Նանոյան (1865, Շուշի-1918, Ժնև), ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Շուշիի թեմական, ապա՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, Ժևի համալսարանում ուսումնասիրել հասարակական գիտություններ: 1891-ից եղել է ուսուցիչ Թավրիզում, որտեղ միացել է Հ. Արղությանի և Նիկոլ Դումանի խմբին: ՀՀԴ կուսակցության 1892-ի առաջին ընդհանուր ժողովի նախաձեռնողներից էր, հանդես է եկել (Ս. Զավարյանի հետ) սոցիալիստական գաղափարների պաշտպանությամբ: 1895-96-ին Ժնեվում խմբագրել է «Դրոշակը»: 1898-ին վերադարձել է Թավրիզ: 1905-06-ին Թիֆլիսում խմբագրել է «Հառաջ» թերթը: Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Շուշիում ջանացել է հարթել երկու ժողովուրդների հարաբերությունները: 1909-13-ին Թավրիզում եղել է Կեդրոնական դպրոցի տեսուչ, ապա անցել է Ժնև, ուր մահացել է թոքախտից:

Գ. Խուդինյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am