ԴԱՇՏԵՆՑ (Տոնոյան) Խաչիկ Տոնոյի [1910, գ. Դաշտադեմ (Բիթլիսի նահանգի Խութ-Բռնաշեն գավառում) - 1974, Երևան], գրող, թարգմանիչ: Ավարտել է Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժինը: Դաշտենցին լայն ճանաչում են բերել արևմտահայության ողբերգությունը և սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «Խոդեդան» (1950) վեպը, ապա և՝ «Ռանչպարների կանչը» (1979) վիպասքը, որը պատմում է XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ ազգային-ազատագրական շարժման մասնակից այն հերոս շինականների մասին, ովքեր անձնուրաց պայքարի ելան թուրքական բռնակալների դեմ, և ում ժողովուրդը ֆիդայի կոչեց:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am