ՉՅՈԿՅՈՒՐՅԱՆ Տիգրան (Չեոկուրյան) [1884 թ., Գյումուշխանե (Թուրքիայում) – 1915 թ., Մեծ եղեռնի զոհ], գրող, հասարակական գործիչ: Ավարտել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը (1907): Զբաղվել է ուսուցչությամբ: 1910 թ. առանձին գրքով հրատարակել է «Հայրենի ձայներ» նորավեպերի ժողովածուն: 1914 թ. լույս է տեսել Չյոկուրյանի «Վանքը» վեպը (կառուցվածքը՝ օրագրային), որտեղ շոշափված են ազատ հայրենիքի, ազգապահպանության, բարբարոսական բնազդների նկատմամբ առողջ հասարակության բանականության հաղթանակի գաղափարները:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am