Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Չոլո (Աբրահամյան Հարություն)

ՉՈԼՈ (Աբրահամյան Հարություն) [1878 թ., գյուղ Շենիկ (Սասունի գավառում) – 1937 թ.], ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: 1898 թ. գործել է Սպաղանաց Մակարի ֆիդայական խմբում, մասնակցել 1899 թ. Սպաղանքի, 1904 թ. և 1915 թ. Սասունի ինքնապաշտպանական մարտերին: 1916 թ., երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, դարձել է կամավոր ջոկատի մարտիկ, գործել Մշո դաշտում, Խնուսում, Ալաշկերտում: Աչքի է ընկել 1918 թ. մայիսին Թալինի բերդի գրավման ժամանակ:

1921 թ. Փետրվարյան ապստամբության օրերին եղել է Էջմիածին շարժվող զինված ուժերի կազմում, այնուհետև անցել Զանգեզուր, այնտեղից՝ Պարսկաստան, Սիրիա, Հունաստան, 1927 թ. վերադարձել է Հայաստան (Թալին): Կոլեկտիվացման տարիներին բանտարկվել է (որոշ տեղեկությունների համաձայն, մահացել է բանտում):

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am