ՃԵՊԵՃՅԱՆ Սարգիս (1864 թ., գ. Ուզունլու (Թուրքիայի Յոզղատի գավառում) 1920 թ., Հաճըն], ազգային-ազատագրական շարժման գործիչ: Կրթությունն ստացել է հայրենի գյուղում: 1914 թ. վերջին զորակոչվել է թուրքական բանակ և ուղարկվել Կովկասյան ռազմաճակատ: Երբ սկսվել են հայ զինվորների նկատմամբ թուրքական հալածանքներն ու նրանց զանգվածային բնաջնջումը, Ճեպեճյանը փախել է բանակից, անցել ռազմաճակատի գիծը: 1918 թ. մտել է Անդրանիկի կամավորական ջոկատը, մասնակցել բազմաթիվ մարտերի: 1919 թ. սկզբին մեկնել է Կ.Պոլիս, այնտեղից՝ Կիլիկիա: 1920 թ. նշանակվել է Հաճընի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար (տե՛ս Հաճընի հերոսամարտ 1920):

Անհավասար մարտում ծանր վիրավորվել է և, խուսափելով գերի ընկնելուց, ինքնասպան է եղել:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am