ՃԱՐՏԱՐ (Վարդանյան Մուրադ) [1856 թ., գ. Սոխորդ (Խլաթի գավառում) – 1900 թ., գ. Ջրհոր], ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից: ՀՀԴ կուսակցության անդամ: 1894-95 թթ. գործել է Աղբյուր Սերոբի խմբում, հատկապես զբաղվել Կովկասից Խլաթ ու Սասուն զենք փոխադրելով: Այդ ճանապարհին հաճախ բախումներ է ունեցել թուրքերի հետ (Ղլիճ Գեդուկի, Քյոշկ գյուղի, Խաթավինի, Ավերակ ջաղացի կռիվներ): Սերոբի մահից հետո էլ Ճարտարը իր մարտիկներով մնացել է Խլաթում: Մատնությամբ պաշարվելով՝ զոհվել է թուրքական զորքի դեմ անհավասար մարտում:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am