ՃԱՆԿՅՈՒԼՅԱՆ Հարություն (1856 թ., Վան 1915 թ., Մեծ եղեռնի զոհ), քաղաքական գործիչ: Հնչակյան կուսակցության անդամ: Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում: 1890 թ. Գում Գափուի ցույցի կազմակերպիչներից և առաջնորդներից: Ձերբակալվել է, դատապարտվել մահապատժի, սակայն վճիռը փոխվել է ցմահ բանտարկությամբ (մինչև 1896 թ.՝ Աքյայի բանտում): 1897 թ. անցել է Կիպրոս: Ճանկուլյանը աշխատել է հաշտեցնել պառակտված հնչակյան կուսակցության երկու թևերը (1898 թ. Կահիրեում հրապարակել է «Դիմակավորներ» գրքույկը, ուր սուր քննադատության է ենթարկել հնչակյան վերակազմյալ թևին): Եվրոպայում գտնված ժամանակ փորձել է համագործակցություն ստեղծել հնչակյանների և դաշնակցականների միջև, սակայն՝ ապարդյուն: 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Կ.Պոլսում, պաշտոններ վարել հնչակյան կուսակցության պատասխանատու մարմիններում, ընտրվել ազգային երեսփոխան: 1913 թ. Կ. Պոլսում հրատարակել է հուշեր («Հիշատակներ հայկական ճգնաժամեն»): Մեծ եղեռնի առաջին օրերին ձերբակալվել է և նահատակվել աքսորի ճանապարհին:

Ս. Սանջյան (Լիբանան)

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am