ԲՅՈՒՐԱՏ ՍՄԲԱՏ (Տեր-Ղազարենց Սմբատ) (1862, Զեյթուն-1915 թ.. Մեծ եղեռնի զոհ), գրող, մանկավարժ, հասարակական գործիչ: Ավարտել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը (1889), Սորբոնի համալսարանում եղել մանկավարժ, դասընթացների ազատ ունկնդիր: Ուսուցիչ՝ Մարաշի, Զեյթունի, Սսի, Սամսունի, Կ. Պոլսի, Ալեքսանդրիայի և Կահիրեի հայկական վարժարաններում: Կահիրեում հրատարակել է «Փյունիկ» և «Նոր օր» թերթերը: Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո վերադարձել է Կ.Պոլիս: Զբաղվել է կրթականական հասարակական գործունեությամբ, շարունակել «Փյունիկի» լույսընծայումը, հրատարակել նաև «Գաղափար» թերթը: Բյուրատ Սմբատը գրել է «Ավարայրի արծիվը կամ Վարդանանք» (1909), «Արյունի ճամբուն վրա» (1911), «Վերջին բերդը» (հրտ. 1929), «Ելտըզէ Սասուն» (1911), «Ազատության համար» («Զեյթունի վրեժը», 1911) երկերը, որոնք պատկերում են հայ ժողովրդի հերոսական անցյալը և ազատագրական շարժումները: 1911-ին հրատարակել է «Արևելյան խնդիր և Հայկական հարց» մենագրությունը:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am