ԲԱՔՍԹՈՆ (Buxton) Նոել. անգլիական հասարակական և քաղաքական գործիչ: 1910-ից`խորհրդարանի անդամ լեյբորիստական կուսակցությունից: Եղել է Բիրիտանա-հայկական կոմիտեի անդամ: 1913-ին եղբոր`Հ. Բաքսթոնի հետ ճանապարհորդել է Հայաստանում: 1914-ին լույս է տեսել նրանց` «Ճանապարհորդություն և քաղաքականությունը Հայաստանում» գիրքը: Բաքսթոնը անհրաժեշ է համարել օգտագործել հայերի ողբերգությունը`ապահովելու պատերազմի ընթացքում դաշնակիցների համար ԱՄՆ-ի աջակցությունը: 1922թ.-ին կառավարությունից պահանջել է Լոզանի կոնֆերանսում պայմանավորվել տերությունների, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի հետ Արևմտյան Հայաստանը հայերին վերադարձնելու անհրաժեշտության մասին:

 

 Ա. Կիրակոսյան
 
Գրականության ցանկ
 
 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.

The Russians in Armenia, “Ninneteenth Century”, 1919, v. 74: Travel and Politics in Armenia, L., 1914 (համահեղինակ)

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am