ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ԳՐԻԳՈՐ (Կյոզեյան Գրիգոր) (՞ - ՞), ազգային-ազատագրական շարժման մարտիկ: Ծնվել է Կարինում: Ծնողների հետ գաղթել է Բուլղարիա: Երիտասարդ հասակում անցել է Արևելյան Հայաստան, Ալեքսանդրապոլում, Հառիճում և Գանձակում զբաղվել զինագործությամբ՝ ազատագրական պայքարի համար զենք պատրաստելու նպատակով: Ցարական իշխանությունների հետապնդումից խուսափելով՝ անցել է Ղարաբաղ, ապա՝ Վան: 1915-ի Վանի ինքնապաշտպանության ժամանակ որպես զինվորական մարմնի անդամ մասնակցել է թուրքական հրոսակախմբերի դեմ մարտական գործողություններին, ձուլել 3 թնդանոթ: 1918-ին, Վանից հայերի վերջին գաղթից հետո, անցել է Պարսկաստան, ապա՝ Իրաք:

Հ. Պողոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am