ԲՈՒՋԻԳԱՆՅԱՆ Ագնիվ-Աիդա (ծ. 1945), աշխարհագրագետ, ժոդովրդագրագետ: Լիբանանի համալսարանի պրոֆեսոր: Սովորել է Լիբանանի և Ֆրանսիայի համալսարաններում: Լիբանանի և սահմանակից երկրների տնտեսական աշխարհագրության խնդիրների մասնագետ: Բուջիգանյանի մի շարք ուսումնասիրություններ նվիրված են Եվրոպայում, Լիբանանում, Եգիպտոսում, ԱՍՆ-ում հայ սփյուռքի ձևավորման ու ժամանակակից վիճակի խնդիրներին:Հայերը Ռոն-Ալպյան աշխար-հաշրջանում», 1978, «Տեղահանված ժողովուրդ: Նոր սփյուռք (XIX-XX դդ.)». 1982, «Հայերի հասարակական- տնտեսական և քաղաքական դերը Եգիպտոսում XIX դ », 1983, «Հայերն Ամն-ում», 1988, բոլորն էլ՝ ֆրանսերեն): «Հայերը Բեյրութի ագլոմերացիայում» (1986) աշխատության մեջ հեղինակը հետազոտում է հայերի և տեղական միջավայրի փոխհարաբերությունները, հայերի կենցաղի ավանդական և ձեռքբերովի գծերը, Լիբանանի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքում հայերի դերը: 1991-ից բնակվում է Կանադայում:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am