ԲՐԻՏԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ (British - Armenian Committee), հասարակական-քաղաքական կազմակերպություն Մեծ Բրիտանիայում 1915-23-ին: Նախագահն էր Ա. Ուիլյամսը: Կոմիտեի կազմում էին բրիտանական խորհրդարանի և կառավարության անդամներ, Մեծ Բրիտանիայի հասարակական և քաղաքական նշանավոր գործիչներ Ն. և Հ. Բաքսթոնները, Ռ. Սեսիլը, Ջ. Բրայսը, Ա. Թոյնբին և ուրիշներ: ԲՐԻՏԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ-ի հիմնական գործունեությունն էր հանդիպումների և զրույցների կազմակերպումը անգլիական կառավարության անդամների, պետական այլ հիմնարկների ղեկավարների հետ, խորհրդարանում Հայկական հարցի քննարկումներին մասնակցելը, Հայաստանի և հայ ժողովրդի կացության մասին նյութեր և հոդվածներ հրապարակելը, ինչպես նաև հայ ժողովրդին օգնելու համար միջոցների հանգանակումը ևն:

Ս. Կիրակոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am