ԲՈՐՅԱՆ Բագրատ Հարությունի (1882- 1938), պատմաբան: 1918-ից խորհրդային պատասխանատու աշխատանքներ է կատարել Մոսկվայում, եղել ԽԱՀՄ ԿԳԿ անդամ: Անհիմն մեղադրանքով բռնադատվել է, հետմահու արդարացվել:

Գրել է «Հայաստանը, միջազգային դիվանագիտությունը և ԽՍՀՄ-ը» (1928-29, ռուսերեն) երկհատոր աշխատությունը, որը միջազգային հարաբերությունների ընդհանուր ֆոնի վրա հայ ժողովրդի պատմության, նրա ազատագրական պայքարի և Հայկական հարցի մարքսիստական վերլուծության մի փորձ է՝ շարադրված միջազգային իրավունքի տեսանկյունից: Նա հատկապես մերկացնում է եվրոպական դիվանագիտության վնասակար դերը, ինչպես նաև ցարական Ռուսաստանի գաղութատիրական շահախնդիր քաղաքականությունը Հայկական հարցում Բեռլինի կոնգրեսից (1878) մինչև Լոզանի կոնֆերանս (1922-23), որը կործանարար հետևանքներ ունեցավ հայերի և Հայաստանի համար: Բորյանը իր գրքում լայն տեղ է հատկացրել 1920-ական թթ հայ-խորհրդային և թուրք-խորհրդային հարաբերություններին՝ 1921- ի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը բնութագրելով որպես «վատթարագույն» ու «ամենաանամոթ» հաշտությունը Հայաստանի համար, որը թելադրված էր Թուրքիան որպես Արևելքում իմպերիալիստական տերությունների դեմ «հեղափոխական գործոն» դիտելու Խորհրդային Ռուսաստանի սխալ քաղաքականությամբ:

Ջ. Թորոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am