ԲՈՆԱՐ ԼՈՈՒ (Bonar Law) Էնդրյու, անգլիական պետական գործիչ: Պահպանողական կուսակցության ղեկավար, Համայնքների պալատի նախագահ: 1918- 20-ին ամեն կերպ աշխատել է Հայկական հարցի լուծման պատասխանատվությունը հեռացնել Մեծ Բրիտանիայից և բարդել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վրա: 1919-ին հանդես է եկել Հայաստանից բրիտանական զորքերի դուրսբերման պահանջով: Գտնում էր, որ Հայկական հարցը «ավելի ամերիկյան, քան բրիտանական խնդիր է»: 1919-ի սեպտեմբերին դեմ է արտահայտվել ֆրանսիական կառավարության առաջարկին՝ Հայաստանին աջակցելու նպատակով Ալեքսանդրետում 12 հազարանոց զորաջոկատ ափ հանելուն: Ամեն կերպ պաշտպանել է անգլիական կառավարության թուրքամետ կողմնորոշումը, հանդես եկել Սևրի պայմանագրի վերանայման՝ ի նպաստ Թուրքիայի:

Ս. Կիրակոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am