ԲԼԵՔՈՒԵԼ (Blackwell) Ալիս Սթոուն (1857-1950), ամերիկյան հասարակական գործիչ, հրապարակախոս, լրագրող: Ակտիվորեն մասնակցել է ԱՍՆ-ի ֆեմինիստական շարժմանը: Քարոզել է ճնշված ժողովուրդների մշակույթը, այդ նպատակով անգլերեն է թարգմանել և հրատարակել Լատինական Ամերիկայի մի շարք բանաստեղծների, հունգար պոետ Շ. Պետեֆիի ստեղծագործությունները: Թարգմանել է հայ միջնադարյան և նոր ժամանակների բանաստեղծների (արևելահայ և արևմտահայ) ընտիր երկերը, որոնք լույս են տեսել նրա հրատարակած «Հայկական բանաստեղծություններ» (1897) ժողովածուում: Ամերիկական ամսագրերում հրապարակել է հայ ժողովրդի պատմության, հասարակական կյանքին վերաբերող հոդվածներ, Րաֆֆու, Սիամանթոյի, Դուրյանի և ուրիշների առանձին ստեղծագործությունների թարգմանություններ: Ըմբռնումով և ցավով է վերաբերվել հայ ժողովրդի ազատագրական ձգտումներին: 1893-ին ընտրվել է «Հայաստանի բարեկամներ» (ԱՍՆ) ընկերության քարտուղար:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am