ԲԻՍՄԱՐԿ (Bismark) Օտտո Էդուարդ Լեոպոլդ ֆոն Շյոնհաուզեն (1815-1898), գերմանական պետական գործիչ, իշխան: 1871-90-ին՝ Գերմանական կայսրության ռայխսկանցլեր: Արևելյան հարցում վարել է Բալկաններ և Սև ծովի նեղուցներ Ռուսաստանի թափանցումը արգելակող քաղաքականություն: 1877-78-ի ոուս-թուրքական պատերազմից և Սան Ստեֆանոյի պայմանագրից (1878) հետո պաշտպանել է Անգլիայի և Ավստրիայի՝ միջազգային կոնգրես հրավիրելու առաջարկը (տե՛ս Բեռլինի կոնգրես 1878), որի նպատակն էր վերանայել պայմանագիրը ի վնաս Ռուսաստանի: Լինելով Բեռլինի կոնգրեսի նախագահ՝ Բիսմարկը խոչընդոտել է Հայկական հարցը կոնգրեսի օրակարգ մտցնելուն, բացասական դեր խաղացել արևմտահայերի պահանջները բավարարելու հարցում:

 

 

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

  

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am