ԲԵՅԼԵՐՅԱՆ Մարի (1877, Կ. Պոլիս-1915, Մեծ եղեռնի զոհ), ազգային-ազատագրական շարժման գործիչ, հայ կանանց ազատագրության գաղափարի ռահվիրա: Հնչակյան կուսակցության անդամ: Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Էսայան վարժարանում, ապա սովորել Բերայի արվեստանոցում: «Հնչակի» Կ. Պոլսի թղթակից: Եղել է 1895-ի Բաբը Ալիի ցույցի կազմակերպիչներից և ժողովրդին հեղափոխության կոչող ելույթ ունեցել: Խուսափելով թուրքական ոստիկանության հետապնդումից՝ ապաստանել է Եգիպտոսում, որտեղ զբաղվել է ուսուցչությամբ: 1902-03-ին հրատարակել է «Արտեմիս» կանանց հանդեսը, որը կանանց ազատագրության կոչող առաջին հայկական պարբերականն էր: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադառնալով հայրենիք՝ Կ. Պոլսում և Եվդոկիայում զբաղվել է ուսուցչությամբ: Հրատարակել է «Դեպի վեր» գրական ստեղծագործությունների ժողովածուն:

Ս. Սանջյան (Լիբանան)

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am