ԲԵՅԼԵՐՅԱՆ (Вёуlёrian) Արթուր (ծ. 1925), հայազգի ֆրանսիական պատմաբան: Հայաստանի նոր պատմության, XIX դ. վերջի-ХХ դ. սկզբի միջազգային  հարաբերությունների մասնագետ, Սորբոնի միջազգային հարաբերությունների ինստիտուտի անդամ: Հայկական հարցի, հայ-թուրքական, հայ-ֆրանսիական հարաբերությունների վերաբերյալ աշխատությունների հեղինակ: Առավել արժեքավոր է Բեյլերյանի կազմած և մեկնաբանած «Մեծ տերությունները, Օսմանյան կայսրությունը և հայերը ֆրանսիական դիվաններում (1914-1918)» փաստաթղթերի ժողովածուն (1983): Ժողովածուն ներառնում է առաջին աշխարհամարտի (1914-18) ժամանակ Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի տեղահանության և ցեղասպանության վերաբերյալ 757 փաստաթուղթ (դիվանագետների զեկուցագրեր ևն): Գիտական արժեք է ներկայացնում նաև Բեյլերյանի ընդարձակ ներածությունը՝ եվրոպական դիվաններից և թուրքական պաշտոնական աղբյուրներից բերված փաստաթղթերի ընդգրկմամբ:

Ռ. Սահակյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am