ԲԵԹՄԱՆ ՀՈԼՎԵԳ (Bethman Hollweg) Թեոբալդ (1856-1921), գերմանական պետական գործիչ: 1907-09-ին՝ ներքին գործերի նախարար, 1909-17-ին՝ Գերմանիայի կանցլեր: Մեծ դեր է խաղացել առաջին համաշխարհային պատերազմի նախապատրաստման և սանձազերծման գործում: Իր ամբողջ գործունեությամբ նպաստել է Գերմանիայի նվաճողական ծրագրերի իրականացմանը: Խրախուսելով թուրքական կառավարության՝ հայերի ցեղասպանության քաղաքականությունը՝ անուշադրության է մատնել Գերմանիայի կառավարությանը՝ գերմանական առաջավոր հասարակայնության բողոքի դիմումները, որտեղ պահանջվում էր միջոցներ ձեռնարկել Թուրքիայում հայերի ցեղասպանությունը և տեղահանությունը դադարեցնելու համար:

Ս. Ստեփանյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am