Բեռլինի (Պոտսդամի) կոնֆերանս 1945 երեք դաշնակից տերությունների (ԱՍՆ, Սեծ Բրիտանիա, ԽՍՀՍ) ղեկավարների, տեղի է ունեցել հուլիսի 17-ից-օգոստոսի 2-ը, Պոտսդամում (Բեռլինի մոտ. Գերմանիա): Սասնակցել են ԱԱՆ-ի նախագահ Հ. Տրումենը, Սեծ Բրիտանիայի վարչապետ Ու. Չերչիլը (հուլիսի 28-ից՝ նոր վարչապետ Կ. էտլին), ԽՍՀՍ ժողկոմխորհի նախագահ Ի. Ստալինը, ինչպես նաև արտգործնախարարներ, զինվորական խորհրդականներ ու փորձագետներ: Գերմանիայի կապիտուլյացիայից հետո կայացած Բեռլինի կոնֆերանսի նպատակն էր քննարկել Գերմանիայի ապառազմականացման, ապանացիստականացման, ժողովրդավարացման և մի շարք այլ, այդ թվում՝ տարածքային խնդիրներ:

Բեռլինի կոնգրեսում քննարկվել է սևծովյան նեղուցների ու խորհրդաթուրքական հարաբերությունների, այդ համադրության մեջ նաև առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայից բռնազավթած հայկական և վրացական տարածքների հարցը: Հարցը կոնֆերանսի օրակարգի մեջ մտցնելն ուներ իր նախապատմությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմում Թուրքիայի որդեգրած հակախորհրդային դիրքորոշումը հանգեցրեց նրան, որ Խորհրդային Սիությունը 1945-ի մարտի 19-ին, նոր իրադրությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ, չեղյալ հայտարարեց 1925-ի դեկտեմբերի 17-ի խորհրդա-թուրքական բարեկամության և չեզոքության պայմանագիրը: Թուրքական կառավարությունը, հանդես բերելով նախաձեռնություն, խորհրդային կառավարությանը առաջարկեց կնքել դաշնակցային պայմանագիր: 1945-ի հունիսի սկգբին ԽՍՀՄ արտգործնախարար Վ. Մոլոտովը երկու զրույց ունեցավ ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպանի հետ, որի ժամանակ թուրքական կողմը իր համար ճշտեց այն պայմանները, որոնցով ԽԱՀՄ-ը հնարավոր կհամարեր նման պայմանագրի կնքումը: Ի պատասխան խորհրդային կառավարությունը հայտնեց, որ սևծովյան նեղուցների կանոնակարգի վերաբերյալ Մոնտրյոյի 1936-ի կոնվենցիայի վերանայումից և նեղուցների շրջանում խորհրդային ռազմական բազաների ստեղծումից զատ ԽՍՀՄ կառավարությունը անհրաժեշտ է գտնում վերանայել Թուրքիայի հետ իր հարավային սահմանները: Թուրքական կառավարությունը անհապաղ դիմեց Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ տեղեկացնելով խորհրդաթուրքական բանակցությունների և Խորհրդային Միության պահանջների բավարարմանը իր անհամաձայնության մասին:

Հարցի աոաջին քննարկումը տեղի ունեցավ Բեռլինի կոնֆերանսի բացման նախօրեին՝ հուլիսի 16-ին. Վ. Մոլոտովի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ա. Իդենի զրույցի ժամանակ: Մոլոտովը նշեց, որ «այն տարածքը, որի մասին խոսք Է գնում, չի պատկանում թուրքերին: Նրանք անարդարացի են վարվել՝ այդ տարածքը խլելով Խորհրդային Միությունից»: Իդենի առարկությանը Մոլոտովը պատասխանեց, որ հենց ինքը «...անգլիական կառավարությունը նախկինում բազմիցս հանդես է եկել թուրքական տիրապետության տակ գտնվող հայ բնակչության պաշտպանությամբ»: Այն հարցին, թե արդյոք շա՞տ հայեր են ապրում թուրքական տարածքում, Մոլոտովը պատասխանեց, որ «...դրանց թիվը այնտեղ 400-500 հազար է: Ամբողջ Խորհրդային Հայաստանում ապրում է մոտ 1 միլիոն, իսկ Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս, արտասահմանում, ավելի քան 1 միլիոն հայ: Երբ հայկական տարածքը ընդարձակվի, արտասահմանում ապրող շատ հայեր կձգտեն վերադառնալ հայրենիք: Հայերը շատ ընդունակ և եռանդուն մարդիկ են, հատկապես տնտեսական հարցերում: Թող թուրքերը հայերին վերադարձնեն Խորհրդային Միությանը, դա արդարացի կլինի» [Берлинская (Потсдамская) конференция руководителей трех союзных держав..., 1904, с. 38].

Թուրքիայի վերաբերալ հարցը քննարկվեց կառավարությունների ղեկավարների 6-րդ նիստում, հուլիսի 22-ին: Պարզաբանելով Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը՝ Ու. Չերչիլը ձգտում էր հիմնական ուշադրությունը սևեռել նեղուցների կանոնակարգի վրա: Շոշափելով Թուրքիայի արևելյան սահմանների փոփոխման հարցը՝ նա հայտարարեց, թե իրեն «միանգամայն պարզ է, որ եթե Թուրքիան խորհրդային կառավարությունից խնդրում է հարձակողական և պաշտպանական դաշինք կնքել, ապա խորհրդային կառավարության համար լավ հնարավորություն է ստեղծվում հայտարարելու այն մասին, թե ինչպես կարող է բարելավել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները»: Պատասխանելով Չերչիլին՝ Մոլոտովը վերստին նշեց, որ ԽՍՀՄ-ը անարդարացի է համարում ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև սահմանը: Ցուցադրելով բռնազավթված տարածքի՝ Կարսի մարզի, Արդվինի և Արդահանի (որոնք մինչև 1921-ը պատկանել են Հայաստանին և Վրաստանին) քարտեզը՝ Մոլոտովը հայտարարեց, որ խորհրդաթուրքական դաշնակցային պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է կարգավորել հարցը և «վերադարձնել այդ տարածքը», այնուհետև ավելացրեց, թե խորհրդային կառավարությունը համաձայն է, որ եթե «թուրքական կառավարությունը անընդունելի է համարում երկու հարցերի կարգավորումը... ապա համաձայնագիր ստորագրել միայն նեղուցների վերաբերյալ» (նույն տեղում, էջ 136): Խորհրդային Միության բարձրացրած հարցերի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետի դիրքորոշումը միանշանակ էր. «քանի որ առաջանում են միանգամայն այլ հարցեր», ապա ինքը իրեն «միանգամայն ազատ է զգում նոր առաջարկի նկատմամբ» (նույն տեդում. էջ 137): ԱՄՆ-ի պրեզիդենտը հայտարարեց, որ պատրաստ չէ կարծիք հայտնել այդ մասին:

Կոնֆերանսի 7-րդ նիստում, հուլիսի 23-ին Ի. Ստալինը, անդրադառնալով խորհրդաթուրքական սահմանների ճշգրտման խնդրին, կրկին ընդգծեց, որ խոսքը մինչև առաջին համաշխարհային պատերազմը եղած սահմանների վերականգնման մասին է: Նա նշեց, որ նկատի ունի Կարսի շրջանը, որը մինչև պատերազմը գտնվում էր Հայաստանի կազմում, և Արդահանի շրջանը, որը մտնում էր Վրաստանի մեջ: «..Մենք Թուրքիային հայտարարել ենք, որ եթե նա ուզում է դաշինք կնքել մեզ հետ, պետք է ճշգրտի այդ սահմանը, իսկ եթե նա չի ուզում ճշտել սահմանը, ապա դաշինքի հարցը դուրս է գալիս» (նույն տեղում, էջ 149): ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, որ տարածքային հարցը վերաբերում է «միայն Խորհրդային Միությանն ու Թուրքիային և պետք է լուծվի նրանց կողմից» այն ժամանակ, երբ «սևծովյան նեղուցների հարցը վերաբերում է մեզ բոլորիս և շատ այլ երկրների» ( նույն տեղում. էջ 151):

Բանակցությունները շարունակվեցին նաև հուլիսի 24-ին, բայց Թուրքիայի շահերը շոշափող որևէ հարցի շուրջ կոնֆերանսի մասնակիցներին այդպես էլ չհաջողվեց համաձայնության գալ:

Ավելի ուշ, 1953-ի մայիսին, խորհրդային կառավարությունը, կրկին հաշվի չնստելով հայ ժողովրդի շահերի հետ, Թուրքիայի կառավարությանը հայտարարեց, որ ԽԱՀՄ-ը տարածքային պահանջ չունի Թուրքիայից:

Հ. Կորխմազյան



Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.: 

Берлинская (ПОТСДАМСКАЯ) конференция руководителей трех союзных держав- СССР, США, Великобритании, 17 июля - 2 Августа 1945г., сб. Документов М., 1984.

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am