ԲԵՐԴԱԿԻ ԿՌԻՎ 1901, տեղի է ունեցել ապրիլին, Գևորգ Չավուշի խմբի և թուրք-քրդական զինվորների միջև: Ցրոնք գյուղից զենք փոխադրելիս Բերդակ գյուղում (Տարոնի գավառ) Գևորգ Չավուշին իր խմբով պաշարել են (մի քրդի մատնությամբ) 1000-ից ավելի թուրքական զինվորներ և քրդական խմբեր: Ծանր պայմաններում Չավուշը կարողացել է խումբը բաժանել 2 մասի, դիրքեր գրավել և կռվելով բարձրանալ լեռը՝ չտալով ոչ մի զnh: Բերդակի կռիվը ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է, այն աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ:

Ա. Ներսիսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am