ԲԵՔԻՐ (Bekir) Սամի (1865-1933), թուրք քաղաքական գործիչ: Դիվանագիտական ծառայություն է կատարել Ռուսաստանում՝ օսմանյան դեսպանությունում, ապա եղել Վանի, Տրապիզոնի և այլ նահանգների նահանգապետ: Անտանտի զորքերի Կ. Պոլիս մուտք գործելուց (1919) հետո հարել է քեմալական շարժմանը:

1920-21-ին՝ Անկարայի կառավարության արտաքին գործերի առաջին նախարարը: 1920-ի նոյեմբերից գլխավորել է թուրքական պատվիրակությունը Ալեքսանդրապոլի հայ-թուրքական բանակցություններում: Դեմ էր Խորհրդային Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման, հանդես է եկել Անտանտի հետ դաշինքի օգտին: Թուրքական պատվիրակության կազմում Մոսկվայում մասնակցել է բանակցություններին, որոնք ավարտվել են կողմերի հակահայկական Պայմանագրի կնքմամբ (տե՛ս Մոսկվայի պայմանագիր 1921):

Մ. Բոջոլյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am