ԲԵՆՏ (Bent) Ջեյմս Թեոդոր (1852- 1897), անգլիացի ճանապարհորդ և հնագետ: 1885-88-ին ճանապարհորդել է Փոքր Ասիայում: 1890-ին՝ արշավախմբի մասնակից՝ Կիլիկիայում: Գրել է գիտական աշխատություններ՝ նվիրված աֆրիկյան երկրների պատմությանը և հնագիտությանը: Անգլիական գիտական և հասարակական-քաղաքական ամսագրերում հրատարակված հոդվածներով Բենտը ընթերցողներին ծանոթացրել է Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի բնությանն ու աշխարհագրությանը, հայ ժողովրդի պատմական անցյալին, մշակույթին, եկեղեցուն, ինչպես նաև նկարագրել հայ ժողովրդի ծանր կացությունը Օսմանյան կայսրությունում XIX դ. 80-90-ական թթ.:

Ս. Կիրակոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am