ԲԱՂՋՅԱՆ Գևորգ (Այգունի Վազգեն) (ծ.1913), պատմաբան, իրավագետ (Կանադա): Սոցիոլոգիայի և իրավունքի դոկտոր: Ավարտելով Բեյրութի Արևելյան  բանահյուսության ինստիտուտը՝ դասավանդել է Լիբանանի հայկական և ֆրանսիական մի շարք ուսումնական հաստատություններում, զբաղվել գիտական աշխատանքով: 1970- ից բնակվում է Կանադայում: Բաղջյանը գրել է Հայկական հարցին նվիրված աշխատություններՀայկական հարց, թուրքական ժխտողականությունից դեպի հայկական ակտիվություն: Որտե՛ղ է լուծումը» (1985), «Հայերի սեփականության բռնագրավումը թուրքական կառավարության կողմից՝ իբր լքյալ գույք» (ֆրանսերեն, 1987 ևն)], որոնցում կատարել է Հայկական հարցի համալիր ուսումնասիրություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1915-ի ցեղասպանության իրականացման Թուրքիայի քաղաքականության, թուրքական պետական գործիչների ու ժամանակակից թուրքական պատմագրության կողմից Հայկական հարցի պատմության նենգափոխման խնդիրներին: Միջազգային իրավունքի նորմերի հիման վրա Բաղջյանը ապացուցել է հայ ժողովրդի անկապտելի իրավունքը էթնիկ, տարածքի (որը ներկայումս Թուրքիայի կազմում է) վրա, նրա ժառանգական իրավունքը 1915-23-ի ցեղասպանությունից և տեղահանությունից հետո այնտեղ մնացած ազգային, մշակութային և նյութական արժեքների վրա:

Է. Մելքոնյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am