ԲԱՐՍԵՂՈՎ (Բարսեղյան) Յուրի Գևորգի (ծ. 1925, Թիֆլիս), իրավաբան-միջազգայնագետ: Իրավաբանական գիտությունների դոկտոր: Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը: 1962-68-ին և 1972-84-ին ՄԱԿ-ի քարտուղարությունում (Նյու Յորք) Գլխավոր քարտուղարի տեղակալի օգնականն էր հատուկ իրավաբանական հարցերի գծով: Գիտական աշխատությունները վերաբերում են միջազգային իրավունքի և դիվանագիտության պատմության հարցերին: Ճնաչում է գտել Բարսեղովի «Տերիտորիան միջազգային իրավունքում» (1958, ռուսերեն) ուսումնասիրությունը, որտեղ ցույց է տվել, որ ուրիշի հողերի զավթումը իրավաբանական վաղեմություն ունենալ չի կարող: Գրել է նաև աշխատություններ՝ նվիրված Հայաստանում միջազգային իրավական գաղափարների զարգացմանը, Լեռնային Ղարաբաղի խնդրին:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am