ԲԱՐԴԱԿՉՅԱՆ Գևորգ Պարգևի (ծնված 1942, Բեյրութ), պատմաբան (ԱՍՆ), պրոֆեսոր: Ավարտել է (դպրոցը՝ Դամասկոսում), Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը և Օքսֆորդի (Անգլիա) համալսարանը: 1974-87-ին դասախոսել է Հարվարդի համալսարանում (ԱՄՆ), 1987-ից Միչիգանի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչն է: «Հիտլերը և հայերի ցեղասպանությունը» (1985, անգլերեն) գրքում, հիմնվելով ցայժմ անհայտ արխիվային փաստաթղթերի վրա, Բարդակչյանը տվել է անառարկելի ապացույցներն այն բանի, որ Հիտլերը, ծրագրելով հրեաների զանգվածային ոչնչացումը, որպես նախադեպ նկատի է ունեցել հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև թուրքերի անպատժելիությունը մարդկության դեմ գործած հանցագործության համար: Սասնակցել է ցեղասպանության հարցերին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսներին:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am