«ԲԱՆԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԻ», պատմաարխիվային քառամսյա հանդես: Լույս է տեսնում Երևանում, 1960-ից: Հրատարակում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր արխիվային գլխավոր վարչությունը: Գլխավոր խմբագիրներ՝ Վ. Կզարթմյան (1960-62), Ա. Հարությունյան (1963-86), Պ. Սաֆյան (1987-91-ի մարտ), Հ. Ֆելեքյան (1991-ի ապրիլից): «ԲԱՆԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԻ» հրապարակում է նորահայտ վաստաթդթեր, արխիվային սկզբնաղբյուրների հիման վրա գրված տեսական հոդվածներ հայ ժողովրդի պատմության նոր և նորագույն շրջանի, հասարակական, քաղաքական ու մշակութային կարևոր անցքերի, նշանավոր գործիչների վերաբերյալ, գրախոսական ու քննադատական նյութեր: «ԲԱՆԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԻ»իր հրապարակումներում մշտապես լուսաբանում է Հայկական հարցը, հայերի ցեղասպանության հիմնահարցերը: Հրապարակում է սկզբնաղբյուրներ՝ իրենց արխիվային բնագրերի տեսքով կամ թարգմանաբար, գիտական մեկնաբանություններով, արտատպվում են նաև հրապարակումներ հազվագյուտ և օտարալեզու հրատարակություններից:

«ԲԱՆԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԻ»-ն 1965-90-ի համարներում (բացառությամբ առանձին տարեթվերի) Հայկական հարցի, ցեղասպանության վերաբերյալ եղել են 25 անուն հրապարակում, 17 անուն տեսական հոդված: Շրջանառության մեջ է դրվել 171 նորահայտ փաստաթուղթ:

Ռ. Գրիգորյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am