ԲԱԼԱԲԵԽ ԿԱՐԱՊԵՏ [՞, գ. Ուրտափ (Խլաթի շրջանում)-1915, Բիթլիս], ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: 1895-98-ին գործել է Աղբյուր Սերոբի խմբում: 1895-ին կազմակերպել է Ուրտափի ինքնապաշտպանությունը: 1897-98-ին Ճարտարի զինատար խմբում զենք է փոխադրել Խլաթ՝ մասնակցելով մի շարք կռիվների (Քյոշկ գյուղի, Խաթավինի ևն): Հատկապես աչքի է ընկել Բաբշենի կռվում (1898): Աղբյուր Սերոբի ազատագրական պայքարի ըմբռնումների անդավաճան հետևորդ: Գործունեություն է ծավալել նաև Վանում, ապա անցել է Կարս: Անդրկովկասում մասնակցել է հայ-թաթարական ընդհարումներին: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո, մինչև 1915-ը ապրել և գործել է Խլաթում: Դավադրաբար ձերբակալվել է, տեղափոխվել Բիթլիսի բանտ և կախաղան բարձրացվել:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am