ԲԱԲՇԵՆԻ ԿՌԻՎ 1898, տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, Աղբյուր Սերոբի խմբի և թուրքական զինվորների միջև: Բիթլիսից ոչ հեռու Բաբշեն գյուղում գտնվելիս ֆիդայիների խումբը (թվով 14, այլ տվյալներով՝ 16 հոգի) մատնությամբ պաշարվել է թուրքական զինվորների կողմից: Սկսվել է անհավասար մարտը: Ֆիդայիները դիրքեր են գրավել գյուղի դիմացի բլուրների վրա և կազմակերպված դիմադրել: Թուրքերին միացել են շրջակա գյուղերի քրդերը և Բիթլիսի խուժանը, գործի են դրել նաև թնդանոթ: Կռիվը տևել է մինչև ուշ երեկո, թշնամին կորցրել է 70 մարդ: Ֆիդայիները լեռան հակառակ կողմով հեռացել են: Բաբշենի կռիվը ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է: Բաբշենի կռիվից հետո Սերոբը հեռացել է Խլաթից, որովհետև թուրքական կառավարությունը ամենուրեք հետապնդել է նրան և այդ պատրվակով սրի ու ավերածության ենթարկել հայկական գյուղերը:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am