ԲԱԲԿԵՆ ՍՅՈՒՆԻ (Փարյան Պետրոս) [1873, գ. Բինկյան (Ակնի գավառում)-1896, Կ. Պոլիս], ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը: Կատարել է գաղափարական, կազմակերպչական, զինման աշխատանքներ, ղեկավարել և իրականացրել ահաբեկչական գործողություններ: 1896-ին հղացել է օսմանյան բանկի գրավման գաղափարը (տե՛ս «Բանկ Օտոմանի» միջադեպ 1896): Բանկի գրավման օրը նախատեսվել էր գործողություններ սկսել նաև Կ. Պոլսի տարբեր շրջաններում: 1896-ի օգոստոսի 14-ին ներխուժել է բանկ կատարելով վերջապահի դերը, սակայն, խոցվելով գնդակից, ընկել է և ձեռքի ռումբերի պայթյունից զոհվել: Բաբկենի զինված խումբը մտել է բանկ:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am