«Ազատամարտ». քաղաքական-հասարակական օրաթերթ: ՀՅԴ կուսակցության օրգան: Լույս է տեսել 1909-1914-ին և 1918-1921-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ` Ռ. Զարդարյան, Գ. Բարսեղյան: Թերթի հրատարակությունը դադարեցվել է 1914-ին, վերսկսվել է 1918-ին (լույս է տեսել «Արդարամարտ», «Արիամարտ» անվանափոխումներով): Երկրորդ շրջանում «Ազատամարտը» հրատարակել է նյութեր Մեծ եղեռնի վերաբերյալ, լուսաբանել 1920-1921-ի դեպքերը Կիլիկիայում, հայ գաղթականության վիճակը Հունաստանում, Մերձավոր Արևելքի երկրներում: 

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց», Երևան,1996 թ.:

Հայոց մեծ եղեռնի պատմության հիմնահարցերը հայ պատմագրության մեջ, Կարպետյան Մ., Գևորգյան Է., Մելքոնյան Է., Աբգարյան Ա., «Զանգակ» հրատ., Երևան, 2010 թ.:

Յուշամատեան մեծ եղեռնի (1915-1965), խմբ. Ահարոնեան Գ., Թոփալեան Ն., «Զարթոնք» հրատ, Բեյրութ, 1965թ.:

 



 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am