ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Մակիչ Վահանի (1919-1988), պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Ավարտել է ԵՊՀ (1942): Աշխատությունները հիմնականում վերաբերում են Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժումների, հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությանը: «Հայաստան. 1914-1917» (1969) և «Արհավիրքից վերածնունդ» (1973) մենագրություններում Արզումանյանը հայ ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքի հիմնական իրադարձությունների ֆոնի վրա տվել է Հայկական հարցի պատմությունը՝ սկսած առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) նախօրյակից մինչև Լոզանի կոնֆերանսը (1922-23), շոշափել Թուրքիայում հայերի ցեղասպանության, նրանց հերոսական ինքնապաշտպանության և այլ հարցեր: «Նանսենը և Հայաստանը» (2-րդ հրտ. 1986) աշխատության մեջ Արզումանյանը հարուստ փաստական նյութի հիման վրա վեր է հանել նորվեգացի մեծ հումանիստի գործունեությունը ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու և միջազգային հանրությանն ու Ազգերի լիգային այդ խնդրին նպատակամղելու ուղղությամբ:
Գրականության ցանկ
«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am