Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Արծվիկ Տարոնո երկշաբաթաթերթ

«ԱՐԾՎԻԿ ՏԱՐՈՆՈ», երկշաբաթաթերթ: Հրատարակվել է 1863-65-ին, Մուշի Ս. Կարապետ վանքում: Խմբագիր՝ Գ. Սրվանձտյան: Արտահայտել է Արևմտյան Հայաստանի գյուղացիության շահերը, հանդես եկել թուրք և քուրդ հարստահարողների դեմ: Պահանջել է գավառներում գործադրել Ազգային սահմանադրությունը, Կ. Պոլսի պատրիարքի հեղինակությունն օգտագործել տեղական հոգևորականության անվայել արարքները պատժելու համար: 1864-ին քաղաքական անբարեհուսության պատրվակով թերթն արգելվել է: Տարոնի հոգևոր առաջնորդ Մկրտիչ Խրիմյանը (ապագա կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցի) և Գ. Սրվանձտյանը Կ. Պոլսում արդարացրել են թերթը, և այն վերաբացվել է: Թերթի վրա որոշ ազդեցություն են գործել Մ. Նալբանդյանի հայացքները: «ԱՐԾՎԻԿ ՏԱՐՈՆՈ»-ն քարոզել է ազգային-ազատագրական գաղափարներ, պանդխտության և արտագաղթի դեմ պայքարելու միջոց համարել երկրագործության զարգացումը, նրա արդյունքների մշակումը, գործարանային արտադրության հիմնումը: 1865-ին թուրքական իշխանությունները արգելել են թերթի հրատարակումը:

Է. Կոստանդյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

  

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am