Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Արմինյըն Ռեվյու պատմագիտական հանդես

«ԱՐՄԻՆՅԸՆ ՌԵՎՅՈՒ» ("The Armenian Review"-«Հայկական հանդես») պատմագիտական հանդես: Հրատարակվում է անգլերեն՝ Բոստոնում (ԱՄՆ), 1948- ից՝ տարին չորս համար: Խմբագիրներ՝ Ջեյմս Թաշչյան, Ժիրայր Լիպարիտյան, 1994-ից Թաթուլ Սոնենց-Փափազյան: Հրապարակում է սփյուռքի, Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, մշակույթի վերաբերյալ հոդվածներ, հայագիտական առավել նշանակալի ուսումնասիրությունների գրախոսություններ: Հանդեսում կարևոր տեղ է զբաղեցնում Հայկական հարցի տարբեր խնդիրների, առանձնապես՝ հայերի ցեղասպանության պաշտպանության մշակումը:

Է. Մելքոնյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am