ԱՐՄԵՆ ԳԱՐՈ (Փաստրմաճյան Գարեգին Հարությունի) (1872, Կարին-1923, ժնև), հասարակական-քաղաքական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Կարինի Սանասարյան վարժարանը (1891): 1894-ին    մեկնել է Ֆրանսիա (Նանսի)՝ երկրագործություն ուսումնասիրելու: 1895-ին            վերադարձել է և ստանձնել Զեյթունի ապստամբներին օժանդակելու գործը: Մասնակցել է 1896-ի «Բանկ Օտոմանի» միջադեպին, ապա ժնևում հետևել համալսարան, դասընթացների, ստացել բնագիտության ու քիմիայի դոկտորի աստիճան: 1901-ին հասթուրքական խորհրդարանի անդամ: 1914-ի սեպտեմբերին անցել է Կովկաս, գործուն մասնակցություն ունեցել հայկական կամավորական շարժմանը: 1917-ին, որպես Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ, մեկնել է ԱՄՆ և նյութական օգնություն կազմակերպել պատերազմից տուժած հայերին: 1920-ի ապրիլից՝ Հայաստանի Հանրապետության դեսպան Վաշինգտոնում: Կարևոր դեր է կատարել «Նեմեսիս» գործողության ղեկավարման մեջ:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am