«ԱՐՁԱԳԱՆՔ», շաբաթաթերթ, ապա (1892-իցօրաթերթ: Հրատարակվել է Թիֆլիսում, 1882-98-ին: Խմբագիր՝ Ա. Հովհաննիսյան: Թերթը նկարագրել է Արևմտյան Հայաստանի ծանր վիճակը, թուրքերի հայահալած քաղաքականությունը, բռնությունները, սովը, հարկադրական արտագաղթը, հայ բնակչության թվի նվազումը, «համիդիե» գնդերի կազմավորումը և այլն: Այդ ամենը, ըստ «ԱՐՁԱԳԱՆՔ»-ի, հետապնդել է հայերին իրենց հայրենիքից տեղահանելու նպատակ: «ԱՐՁԱԳԱՆՔ» մանրամասն լուսաբանել է 1894- 96-ի հայկական կոտորածներն Արևմտյան Հայաստանում, մասնավորապես՝ Սասունում, Ալաշկերտում, Բաղեշում, Կարինում, Վանում, Տրապիզոնում և Կ. Պոլսում: Թերթն անդրադարձել է նաև մեծ տերությունների քաղաքականությանը, որով հետապնդել են սեփական շահերը և ոչինչ չեն արել Արևմտյան Հայաստանում «մայիսյան» բարենորոգումները (տե՛ս «Մայիսյան բարենորոգումներ» 1895) իրագործելու համար: 1895-ից թերթի մուտքը Թուրքիա արգելվել է:

Մ. Մխիթարյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am