ԱՐԱՐԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1918. տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին, Պաղեստինի Արարա (Ռաֆաթ-Արարա) բարձունքի վրա, թուրքական բանակի և Հայկական լեգեոնի (հիմնականում բաղկացած էր հայ կամավորներից և հանդես էր գալիս ֆրանսիական բանակի կազմում) միջև: Մի քանի ժամ տևած մարտերից հետո լեգեոնականներին հաջողվել է կոտրել թշնամու դիմադրությունը և տիրանալ ռազմավար կարևոր նշանակություն ունեցող Արարա բարձունքին: Աարարայի ճակատամարտում տարած հաղթանակով լեգեոնը մեծապես նպաստեց թուրքական ճակատի քայքայմանը ու դաշնակիցների ընդհանուր հաջողությանը: Հայ լեգեոնականներն արժանացան ֆրանսիական և անգլիական հրամանատարության դրվատանքին:

Շ. Թորոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am