ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՈԿԱՏ, կազմվել է 1915- ին, հայ կամավորական խմբերի (2-րդ, 3-րդ, 4-րդ) միավորումով (2800 մարտիկ, որից 2300-ը՝ հետևակ, 500-ը՝ հեծյալ), ռուսական Կովկասյան բանակի 4-րդ կորպուսի կազմում, Վարդանի (Սարգիս Մեհրաբյան) ընդհանուր հրամանատարությամբ: 1915-ին ջոկատը մասնակցել է Բերկրիի (ապրիլի 30), Վանի (մայիսի 5), Շատախի (մայիսի 12), Մոկսի (հունիսի 18) գրավմանը: 1915-ի հունիսի 15-ին Արարատյան ջոկատին միացել է հայ կամավորների 1-ին խումբը՝ Անդրանիկի հրամանատարությամբ: Հայ կամավորները հունիսի 18-ին միացյալ ուժերով գրավել են Ջիվանի բարձունքները, հունիսի 29-ին՝ Սորբը, հուլիսի 7-ին՝ Ուրտափն ու Դատվանը: Թուրքերի հարձակման ժամանակ 4-րդ կորպուսի հետ նահանջեց նաև Աարատյան ջոկատը, որի 1-ին և 2-րդ խմբերը Վանա լճի հյուսիսային ափով հասան մինչև Իգդիր, 3-րդը և 4-րդը հարավային ափով՝ Դիլման (Իրան): Մասնակցել է 1915-ի Ալաշկերտի օպերացիային, այնուհետև կազմալուծվել:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց », Երևան, 1996 թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am