ԱՐԱՄՅԱՆ Արամ, Աշոտ, Թաթուլ (1870, Կարին-1899, Կարին), ազգային-ազատագրական շարժման գործիչ, վրիժառու: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում: Եղել է Կարինի առաջնորդարանի քարտուղար: 1888-89-ին Թիֆլիսում մտել է հեղափոխական խմբակ, ապա կազմել 10-15 հոգուց բաղկացած խումբ և հայդուկային գործունեություն ծավալել Օլթիի շրջանում: Կարինում, 1891-ին, գաղափարական տարաձայնությունների պատճառով անարդարացիորեն ահաբեկել է «Պաշտպան հայրենյաց» կազմակերպության հիմնադիր Խ. Կերեքցյանին: 1895-ին գործել է Տարոնում, 1896-ին՝ Կարսում, Բասենում, Կարինում, գործակցել Հրայրին, կազմակերպել ֆիդայական խմբեր: Մատնությամբ ձերբակալվել է. թուրքական իշխանությունները նրան կախաղան են բարձրացրել Կարինում:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am